ADSelfService Plus-ը Active Directory-ի գաղտնաբառերի ինքնուրույն կառավարման և մեկանգամյա մուտքգործման ամբողջացված լուծում է: Այն առաջարկում է գաղտնաբառերի ինքնուրույն կառավարման, գաղտնաբառի ժամկետի ավարտի մասին հիշեցման, գրացուցակի ինքնուրույն արդիացման, գաղտնաբառերի բազմահարթակ համաժամեցման և միանգամյա մուտքգործման հնարավորություններ ամպային գործադիրների համար: ADSelfService Plus Android և iPhone բջջային գործադիրների օգտագործումը վերջնական օգտվողներին թույլ է տալիս իրականացնել ինքնասպասարկում՝ օրվա ժամից և գտնվելու վայրից անկախ: ADSelfService Plus-ը թեթևացնում է ՏՏ աջակցման բաժնի աշխատանքը՝ գաղտնաբառի վերակայման հայտերի քանակը նվազեցնելու միջոցով, ինչպես նաև վերջնական օգտվողներին օգնում է կրճատել համակարգչի պարապուրդի ժամանակը:
ADSelfService Plus- ը պարունակում է հետեւյալ ցանկի առանձնահատկությունները.
Վերջնական օգտվողներին տրամադրեք գաղտնաբառը վերակայելու և հաշիվն ապակողպելու հնարավորություն՝ առանց ՏՏ աջակցման բաժնի միջամտության:
SMS հաղորդագրության, էլ. նամակի կամ push ծանուցման միջոցով հիշեցրեք աշխատակիցներին (այդ թվում նաև հեռակա և VPN օգտվողներին), որ իրենց գաղտնաբառի գործողության ժամկետը շուտով լրանում է:
Սահմանեք գաղտնաբառերի հարմարեցված քաղաքականություններ Կազմակերպչական միավորների (OU) և խմբերի մակարդակով՝ տարբեր հարթակների տարբեր օգտվողների համար:
Թույլ տվեք օգտվողներին ինքնուրույն կառավարել գաղտնաբառերը՝ անմիջապես Windows OS, Mac OS X, Outlook Web Access, SharePoint և Citrix Web միջերեսների մուտքի էջերից:
Գրացուցակում միշտ ապահովեք ճշգրիտ և արդի տվյալների առկայությունը՝ թույլ տալով վերջնական օգտվողներին արդիացնել իրենց անձնական տվյալները AD-ում:
Թույլ տվեք աշխատակիցներին հեշտությամբ որոնել օգտվողներ, կոնտակտներ և խմբեր ձեր կազմակերպության ներսում:
Սահմանեք խմբային բաժանորդագրման քաղաքականություններ և թույլ տվեք օգտվողներին, իրենց դերերի փոփոխության դեպքում, միանալ բաշխման ընտրված խմբերին կամ հրաժարվել դրանցից՝ առանց ՏՏ աջակցման բաժին դիմելու անհրաժեշտության:
Վերահսկեք օգտվողների կողմից ինքնասպասարկման նպատակով կատարվող գործողությունները աշխատահոսքի կանոնների հիման վրա՝ ինտեգրելով դրանք վերանայման և հաստատման վրա հիմնված տեխնիկական աջակցման ծրագրաշարի հետ:
Ինտեգրեք ավելի քան 100 ամպային գործադիրներ ձեր ձեռնարկության Windows AD հաշիվների հետ և օգտվողներին տվեք ցանկացած գործադիր հեշտությամբ մատչելու հնարավորություն՝ AD հավատարմագրերը ընդամենը մեկ անգամ մուտքագրելու միջոցով:
Համաժամեցրեք գաղտնաբառի և հաշվի բոլոր փոփոխությունները իրական ժամանակում և թույլ տվեք օգտվողներին հեշտությամբ անցնել մեկ ամպային ծառայությունից կամ սարքում տեղադրված համակարգից մյուսին՝ մեկ գաղտնաբառի օգնությամբ: